Ոչ մի շրջափակում ի զորու չէ կոտրել արցախցու ոգին և հայրենի հողում ապրելու վճռականությունը․ Ռուբեն Վարդանյան
Այս տարի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը չափազանց անսովոր պայմաններում ենք նշում Արցախում, բայց մեր ժողովրդին հնարավոր չէ ընկճել դժվարություններով․ ոչ մի շրջափակում, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք ի զորու չէ կոտրել արցախցու ոգին, կամքը, հայրենի հողում ապրելու վճռականությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Մենք մեր պատմության մեջ շատ ավելի բարդ փուլեր ենք ունեցել: Մեր հայրենիքը նվաճել ցանկացողները եկել ու գնացել են, իսկ մենք հազարամյակներով ապրել ենք այս սուրբ հողի վրա ու շարունակելու ենք ապրել:
Ցանկացած ծանր շրջան անցողիկ է, մնայուն են մեր արժեքները, մեր ժառանգությունը, մեր հավատը:
Սիրելի՛ արցախցիներ, շնորհավոր Սուրբ Ծնունդ:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ»,- գրել է Վարդանյանը:
Կարծիքներ