Ավագանու որոշմամբ սամանված է Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում մեքենաների կայանման վճարի չափը
Երևանի ավագանին 2022 թվականի դեկտեմբերի 27-ին որոշում է ընդունել՝ սահմանելով Երևան համայնքում տեղական վճարների 2023 թվականի դրույքաչափերը։
Իրավաբան.net-ը հայտնում է, որ որոշման 13-րդ կետով սահմանվել է Երևանի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում ավտոտրանսպորտային միջոցն կայանելու համար դրույքաչափը, ըստ որի․
1) մինչև մեկ ժամ, ինչպես նաև մեկ ժամից ավելի կայանելու յուրաքանչյուր ժամի համար` 200 դրամ.
2) ժամը 24:00-ից մինչև 09:00-ն կայանելու համար` 500 դրամ` միանվագ վճարելու դեպքում.
3) 30-օրյա ժամանակահատվածում` ժամը 08:00-ից մինչև 20:00-ն կայանելու համար` 15․000 դրամ (աբոնեմենտ).
4) 30-օրյա ժամանակահատվածում` ժամը 19:00-ից մինչև 09:00-ն կայանելու համար` 10․000 դրամ (աբոնեմենտ).
5) 30-օրյա ժամանակահատվածում` շուրջօրյա կայանելու համար` 20․000 դրամ (աբոնեմենտ):
Կարծիքներ