Բա գայիք, մի ելույթ էլ դուք ունենայիք, մենակ խոսելով հո չի․ Հասմիկ Հակոբյան

Բա գայիք, մի ելույթ էլ դուք ունենայիք, մենակ խոսելով հո չի․ Հասմիկ Հակոբյան

ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ընդդիմադիր գործընկեր Լևոն Քոչարյանն այսօր ասել է, թե ցանկացել է գնալ Ժնևում կայանալիք Միջխորհրդարանական միության (IPU) համաժողովին, որպեսզի գերիների մասին ելույթ ունենա, սակայն իրեն չեն ընդգրկել պատվիրակության կազմում՝ պատճառաբանելով, որ հնգօրյա է համաժողովը և ինքը չի կարող միայն երկու օրով գնալ:

Այդ նույն միջազգային կառույցի՝ Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովն այս տարի սեպտեմբերին տեղի ունեցավ Երևանում՝ Ազգային ժողովից, երևի նաև պարոն Քոչարյանի տանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Ասեմ, որ այդ նույն միջազգային գործընկերների բավականին մեծ ներկայացվածություն ենք ունեցել՝ 150-ից ավելի պատվիրակ, սակայն պարոն Քոչարյանը, ով համարվում է թե՛ կառույցի անդամ, թե՛ Երիտասարդական համաժողովի անդամ, 0 հետաքրքրվածություն ցուցաբերեց. ո՛չ եկավ նիստերին, ո՛չ էլ, բնականաբար, ելույթ ունեցավ գերիների ու այլ խնդիրների մասին:

Բա գայիք, մի ելույթ էլ դուք ունենայիք, մենակ խոսելով հո չի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում