Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 21․2 հա տարածքում բռնկված հրդեհները
Հուլիսի 30-ից օգոստոսի 2-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 33 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 700 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 700 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 4000 քմ, Աջափնյալ վարչական շրջանում՝ 2500 քմ,
Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում՝ 1 հա,
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ 200 քմ,
Արարատի մարզի Այնթապ գյուղում՝ 6300 քմ, Հայանիստ գյուղում՝ 3 հա,
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 200 քմ,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 5800 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ 800 քմ, Չարենցավան քաղաքում՝ 200 քմ, Հրազդան քաղաքում՝ 8200 քմ, Քարաշամբ գյուղում՝ 2 հա, Առինջ գյուղում՝ 700 քմ, Գետամեջ գյուղում՝ 1300 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 3500 քմ,
Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 6000 քմ, Լիճք գյուղում՝ 2․5 հա,
Տավուշի մարզի Բերդավան գյուղում՝ 500 քմ, Մովսես գյուղում՝ 5 հա, Պառավաքար գյուղում՝ 3 հա,
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 2000 քմ, Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ 3000 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 21․2 հա:
Կարծիքներ