Գառնիկ Չոլակյանը` ծանրամարտի Եվրոպայի պատանիների չեմպիոն
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի պատանիների և մինչև 23 տարեկանների առաջնություններում Հայաստանը նվաճեց առաջին ոսկե մեդալը:
Մեր ծանրոդներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 55 կգ քաշային ծանրորդ Գառնիկ Չոլակյանը: Պատանիների առաջնությունում նա երկամարտի 230 (100+130) կգ արդյունքով գրավեց առաջին տեղը և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Գառնիկ Չոլակյանը ոսկե մեդալ նվաճեց նաև հրում վարժությունում: Մրցանակային 2-րդ տեղը գրավեց չեխ Ֆրանտիշեկ Պոլակը:
Հայաստանից հաջորդը պայքարի մեջ կմտնի Գոռ Սահակյանը: Նա հանդես կգա սեպտեմբերի 27-ին, 67 կգ քաշային կարգում:
Կարծիքներ