ՌԴ ԱԳՆ-ում կոչ են արել չեղարկել ԿԺԴՀ-ի դեմ սահմանված «դրակոնյան» պատժամիջոցները

ՌԴ ԱԳՆ-ում կոչ են արել չեղարկել ԿԺԴՀ-ի դեմ սահմանված «դրակոնյան» պատժամիջոցները

COVID-19-ի հետ կապված կարանտինի պատճառով ԿԺԴՀ-ն լքել են հումանիտար կազմակերպությունների, ներառյալ ՄԱԿ-ի Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ), վերջին աշխատակիցները. 2020 թվականի աշնանից Հյուսիսային Կորեայում հումանիտար օգնության ոչ մի կոնտեյներ չի ստացվել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչեւը:

«COVID-19-ի համավարակի հետ կապված Հյուսիսային Կորեայի իշխանությունները փակել են սահմանները: Միջազգային կազմակերպությունները զրկվել են իրենց անձնակազմը հերթափոխելու հնարավորությունից, արգելափակվել են արտասահմանից հումանիտար օգնության մատակարարումները. 2020 թվականի օգոստոսից Հյուսիսային Կորեայում հումանիտար օգնության ոչ մի կոնտեյներ չի ստացվել: Որպես արդյունք, մարտին երկիրը լքել են հումանիտար գործակալությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ), վերջին գործուղված աշխատակիցները»,-ասել Է Իլյիչեւը:

Դրա հետ մեկտեղ նա հիշեցրել Է, որ Ռուսաստանը 2020 թվականին Փհենյանին մատակարարել Է 50 հազար տոննա ցորեն: Իլյիչեւի խոսքով՝ այսօրվա դրությամբ «երկրում համընդհանուր կարանտինային սահմանափակումների չեղարկման հեռանկարներ չեն երեւում»: Հենց դրանից Էլ ուղղակիորեն կախված կլինի ԿԺԴՀ միջազգային հումանիտար գործակալությունների վերադարձի հնարավորությունը, ինչպես նաեւ ռուսաստանյան մասնակցությունը դրանց գործողություններին»,-նշել Է դիվանագետը: Միեւնույն ժամանակ, հավելել Է նա, Հյուսիսային Կորեայում տնտեսական եւ հումանիտար իրադրության վրա զգալի ազդեցությոն են ունենում պատժամիջոցները, «ընդ որում՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից անվտանգության սպառնալիքների կասեցման նպատակով սահմանված սահմանափակիչ միջոցառումների վրա բարդվում են «դրակոնյան» միակողմանի պատժամիջոցները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում