Ուժեղացված վերահսկողություն Երևանի Էրեբունի վարչական շրջանում. ԿՏՄ
Կրթության տեսչական մարմինը շուրջ երկու ամիս ամենօրյա ռեժիմով վերահսկողություն է իրականացնում Երևանի վարչական շրջաններում գործող մանկապարտեզներում: Այսօր ուժեղացված վերահսկողություն է իրականացվել Էրեբունի վարչական շրջանի հերթապահ մանկապարտեզներում:
Տեսչական մարմնի աշխատակիցները խստորեն հետևում են ՀՀ պարետի որոշմամբ հաստատված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը` մանկապարտեզներում հոսող տաք ջրի առկայությանը, մանրէազերծման աշխատանքների կատարմանը, գրանցամատյանների վարման կարգին, ինչպես նաև խոհանոցային հատվածի համար սահմանված կանոնների պահպանմանը:
Հակահամաճարակային կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար, սակայն լինում են թերացումներ, որոնք տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տրված անհրաժեշտ ցուցումների և խորհրդատվության արդյունքում արագ վերացվում են՝ նվազեցնելով համաճարակի տարածման հավանականությունը:
Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է պարետատուն:
Կարծիքներ