Ժիրինովսկին 10 միլիոն ռուբլի է խոստացել այն մարդուն, որը Կիևի վրա կբարձրացնի Ռուսաստանի դրոշը

Ժիրինովսկին 10 միլիոն ռուբլի է խոստացել այն մարդուն, որը Կիևի վրա կբարձրացնի Ռուսաստանի դրոշը

Ռուսաստանի Լիբերալ-դեմակրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին 10 միլիոն ռուբլի պարգևատրում է առաջարկել այն մարդուն, որը «Ռուսաստանի դրոշը կբարձրացնի Կիևի վրա»:

Այս առաջարկով նա դիմել է ոստիկանության աշխատակիցներին, որոնք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձի ընթացքում հսկում էին «Մանեժ»-ի տարածքը: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru կայքը:

«Ով կկախի Ռուսաստանի դրոշը Կիևի վրա, 10 միլիոն ռուբլի կստանա: Ես տալիս եմ. ուղղակի դրոշ դրեք Կիևի վրա: Պատրաստվեք»,-ասել է Ժիրինովսկին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում