Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը կհանդիպեն Իջևանի և Ղազախի սահմանին
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեցին, որ վաղը՝ նոյեմբերի 30-ին, տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի հանրապետություննների միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի հանրապետությունների միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների հանդիպումը։
Հանդիպմանը Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ Ադրբեջանը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Հանդիպումը տեղի կունենա Իջևանի շրջանի և Ադրբեջանի Ղազախի շրջանի սահմանագլխին։
Կարծիքներ