Երիտասարդը թալանել է պապին՝ տանելով գումար և ոսկեղեն. նախաքննությունն ավարտվել է (լուսանկարներ)

Երիտասարդը թալանել է պապին՝ տանելով գումար և ոսկեղեն. նախաքննությունն ավարտվել է (լուսանկարներ)

Արմավիրի քննչական վարչությունում պարզվել են երիտասարդի կողմից կատարված գողության դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 22-ամյա երիտասարդը, 2021թ. սեպտեմբեր ամսվա տարբեր օրերի ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ իր պապի բնակարանից վերցնելով վերջինիս պատկանող ավտոտնակի բանալիների կրկնօրինակները, մուտք է գործել ավտոտնակ և չհրկիզվող պահարանից հափշտակել խոշոր չափերի՝ 600.000 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև 585.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր:



Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գողություն, որը կատարվել է խոշոր չափերով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում