Փաշինյանն առաջարկում է այլ կերպ ավարտել ՀՀ օրհներգը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում՝ ԱԺ-ում 2022 թվականի պետբյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ առաջարկեց փոխել Հայաստանի պետական հիմնի ավարտը, քանի որ, ըստ վարչապետի, օրհներգը «զոհվելու տողով ու տեսարանով է ավարտվում»։
«Ինքը գաղափարախոսությունը ճիշտ է, այսինքն՝ տեքստի հետ ես որևէ խնդիր չունեմ, բայց ավարտվում է զոհվելու տողով և զոհվելու տեսարանով: Առաջարկում եմ փոփոխություն կատարել: Բայց քաղաքական առումով ճիշտ կլինի, որ ՀՀ հիմնն ավարտվի հետևյալ տողերով՝
Նայիր նրան երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան»,- ասաց ՀՀ վարչապետը՝ ըստ էության առաջարկելով հանել օրհներգի վերջին պարբերությունը:
Հիշեցնենք՝ հիմնը ավարտվում է հետևյալ տողերով.
«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի»։
Կարծիքներ