Առինջ գյուղի Բ թաղամասին կից 1-ին փողոցի թիվ 1/2 օժանդակ տարածքում և կիսակառույց շինությունում հրդեհը է բռնկվել
Օգոստոսի 9-ին, ժամը 17։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում այրվում է կուտակած թուղթ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչություն հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Առինջ գյուղի Բ թաղամասին կից 1-ին փողոցի թիվ 1/2 օժանդակ տարածքում և կիսակառույց շինությունում։
Հրդեհը մեկուսացվել է 18։23-ին, մարվել՝ 19։09-ին։ Շինության ներսում այրվել են 27 փայտե դուռ, 4 խմ կուտակած փայտե արկղեր և կենցաղային իրեր, իսկ շինության հարակից տարածքում՝ մոտ 8 խմ ինքնակպչուն թղթե գլանակներ։
Կարծիքներ