Ինչպես պայքարել ցեղասպանության դեմ՝ առանց ժխտողականության դեմ պայքարի. Վալերի Բուայե
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով այսօր այցելել եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն:
«Ֆրանսիայի Սենատի խոսնակ Ժերար Լարշեին խնդրել եմ աշխատանքային խումբ ստեղծել՝ Հայոց ցեղասպանության ժխտումը պատժելու գործընթացը սկսելու համար:
Ավելի քան մեկ դար առաջ Ժորժ Կլեմանսոն գրել է՝ «Սկսել ենք խոսել հայկական վիլայեթներում նոր անկարգությունների մասին: Մենք գիտենք այդ բառի նշանակությունը: Դա իշխանությունների կողմից հայերի համակարգված սպանությունների թերագնահատումն է»:
«Այսօր մենք պետք է լիովին վերանայենք ժխտողականությունը, որը ավելին կամ պակաս չէ, քան ցեղասպանության հանցագործությանը մեղսակցություն: Այդ դեպքում ինչպե՞ս պայքարել ցեղասպանության դեմ՝ առանց ժխտողականության դեմ պայքարի»,- գրել է Բուայեն:
Կարծիքներ