Արա Այվազյանը դեկտեմբերի 7-ին կայցելի Մոսկվա․ Զախարովա

Արա Այվազյանը դեկտեմբերի 7-ին կայցելի Մոսկվա․ Զախարովա

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։ Երկու նախարարների հանդիպումը կկայանա դեկտեմբերի 7-ին, Մոսկվայում։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

Կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։ Զախարովայի խոսքերով՝ բանակցությունների ընթացքում հիմնական շեշտը կդրվի Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի, ենթակառուցվածքների վերականգնման և տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների բացման վրա։

Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում, առանձնանում են բարձր մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսությամբ, արդյունավետ միջխորհրդարանական կապերով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում