«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում հայ հրաձիգները երրորդ մեդալն են նվաճել.ԿԳՄՍՆ
«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում հայ հրաձիգները երրորդ մեդալն են նվաճել, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հրացան ձևի մարզիկներ Գագիկ Նիկողոսյանը և Նարե Մելքումյանը թիմային միքս /1 տղա+1աղջիկ/ վարժությունում 17:13 հաշվով դարձել են բրոնզե մեդալակիր:
Պատանի հայ հրաձիգներն ավելի վաղ մրցանակային տեղեր էին զբաղեցրել նաև անհատական պայքարում: Հրացան ձևի 15-ամյա մարզուհի Նարե Մելքոնյանը դարձել էր արծաթե, իսկ Գագիկ Նիկողոսյանը՝ բրոնզե մեդալակիր:
Այսպիսով, Հայաստանը 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ նվաճեց Վլադիվոստոկում անցկացված «Ասիայի երեխաներ» 7-րդ մարզական խաղերում: Միջազգային խաղերի չեմպիոնը կոչումը նվաճեց սամբիստ Մհեր Օհանյանը՝ 64 կգ քաշայինների պայքարում դառնալով բրոնզե մեդալակիր:
Կարծիքներ