COVID-19. ՌԴ-ում օրական կտրվածքով վարակվածների թիվը մոտենում է վերջին 3 ամսվա առավելագույն ցուցանիշին
Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 19 հազար 974 դեպք: Նախորդ օրվա համեմատ նկատվում է դեպքերի ավելացում: Նախորդ օրը գրանցվել էր 18 հազար 555 դեպք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ մեկ օրվա կտրվածքով վարակվածների թիվը հետո մոտենում է մարտի 30-ից հետո գրանցված առավելագույն ցուցանիշներին: Նշված ժամանակահատվածից մինչ այսօր առավելագույն ցուցանիշը եղել է 20 հազար 145:
Կարծիքներ