Թրամփի փաստաբանները պատրաստվում են հնարավոր մեղադրանքի առաջադրմանը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները պատրաստվում են նրա դեմ երդվյալ ատենակալների հնարավոր մեղադրանքի առաջադրմանը, որը կարող է հանգեցնել ԱՄՆ նախկին առաջնորդի ձերբակալությանը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Թրամփի փաստաբանական թիմը պատրաստվում է հնարավոր մեղադրանքին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Թրամփին քրեական պատասխանատվության ենթարկելու և գործը դատարան փոխանցելու դատավճիռը վերջնական փուլում է։
Ավելի վաղ NBC հեռուստաալիքը հայտնել էր, որ հաջորդ շաբաթ Թրամփին կարող են մեղադրանքներ առաջադրել պոռնոաստղ Սթորմի Դենիելսին ենթադրյալ գումար տալու համար, որպեսզի վերջինս լռի իր և Թրամփի ենթադրյալ սիրավեպի մասին:
Կարծիքներ