Վարուժան Ներսեսյանը նշանակվել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան

Վարուժան Ներսեսյանը նշանակվել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան

Հայաստանի Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել Վարուժան Ներսեսյանին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ   արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Այս մասին տեղեկացավ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Վարուժան Ներսեսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան է նշանակվել 3 տարի ժամկետով (նստավայրը՝ Լոնդոն):

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Վարուժան Ներսեսյանը հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում