Արարատում իրար բախված մեքենաներից մեկը կողաշրջվել է․ հայրն ու անչափահաս որդին՝ հոսպիտալացվել

Մարտի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 12։20-ի սահմանում Երևան-Երասխ ավտոճանապարհի Նոր Կյանք գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 33-ամյա Աշոտ Հ․-ի վարած VAZ 2106 մակնիշի և 32-ամյա Արարատ Բ․-ի վարած VAZ 2107 մակնիշի ավտոմեքեաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ Աշոտ Հ․-ն և նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 9-ամյա Ալեքս Հ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով «06»-ը կողաշրջվել է։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Կարծիքներ