100 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. ինչ ընթացք կունենա Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրությունների երկրորդ փուլ դուրս եկած մոտ 100 թեկնածու հանել է իր թեկնածությունը՝ հօգուտ ավելի ուժեղների։
Agence France-Presse-ի հաղորդմամբ, այս քայլի պատճառը Ժորդան Բարդելի և Մարին Լե Պենի աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցության հաղթանակը կանխելն է։
Իրենց թեկնածությունը հանել են «Միասին հանուն հանրապետության» նախագահական կոալիցիայի և «Նոր ժողովրդական ճակատի» ձախ դաշինքի թեկնածուները։
Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատտալը հայտարարել էր, որ «Միասին հանուն Հանրապետության» նախագահական կոալիցիայի շուրջ 60 թեկնածու խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում կհրաժարվի երկրորդ փուլում ընտրապայքարից՝ ձայները ձախերին տալու և «Ազգային միավորում» կուսակցության հաղթանակը կանխելու համար։
Հիշեցնենք՝ հունիսի 30-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով Մարին Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» ստացել է ընտրողների ձայների 32,2%-ը: Երկրորդ տեղում ձախ կուսակցությունների նորաստեղծ «Նոր ժողովրդական ճակատն» է, որի օգտին քվեարկել է ֆրանսիացիների 29,1%-ը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին՝ հանուն հանրապետության» կոալիցիան զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ ձայների 21,5%-ով:
Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրության երկրորդ փուլը նշանակված է հուլիսի 7-ին:
Կարծիքներ