Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարները քննարկել են խաղաղության պայմանագիրը
Տեղի է ունեցել Ադրբեջանի և Իսրայելի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Իսրայել Կացի հեռախոսազրույցը։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, միջազգային և տարածաշրջանային խնդիրները, Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Բայրամովն ընդգծել է Գազայում կարճ ժամանակում հրադադարի հասնելու, երկու կողմերի խաղաղ բնակչության հալածանքների կանխարգելման և իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը։
Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Կարծիքներ