Կանխվել է քաղաքացու ինքնահրկիզման փորձը
Հունիսի 15-ին, ժամը 12։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն
ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 44 շենքի բնակարաններից
մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-
փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Պարզվել է, որ բնակարանում տեղի է ունեցել ինքնահրկիզման փորձ, որը կանխվել է
տեղի ուժերով։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, քաղաքացին տարբեր աստիճանի
այրվածքներով հոսպիտալացվել է։
Դեպքի վայրում գտնվող հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսուչը և
Կենտրոն ՈԲ աշխատակիցը, փորձելով օգնություն ցուցաբերել ինքնահրկիզվողին,
ստացել են տարբեր աստիճանի մարմնական այրվածքներ և հոսպիտալացվել ԲԿ։
Կարծիքներ