Իրանի նախկին փոխնախագահը հրաժարվել է մասնակցել նախագահական ընտրություններին

Իրանի նախկին փոխնախագահը հրաժարվել է մասնակցել նախագահական ընտրություններին

Իրանի նախկին փոխնախագահ Մոհեն Մեհրալիզադեն հրաժարվել է հունիսի 18-ին կայանալիք նախագահի ընտրությանը մասնակցելուց, գրում է IRNA գործակալությունը:

Նախագահի պաշտոնի համար պայքարողների թվում են Գերագույն դատարանի ղեկավար Էբրահիմ Ռայիսին, Կայացված որոշումների նպատակահարմարության հարցով խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմատին, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Սայիդ Ջալիլին, Մեջլիսի նախագահի տեղակալ Ամիր Հոսեյն Կազիզադե Հաշեմին, Մեջլիսի պատգամավոր Ալիրեզա Զաքանին:

Մարդկային կուտակումների հետևանքով կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար քարոզարշավն արգելվել է:

Հունիսի 17-ը լռության օր կլինի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում