ԱԺ-ն առաջին անգամ պետական կառավարման համակարգում կիրառում է Google-ի ու Facebook-ի մեթոդաբանություն

ԱԺ-ն առաջին անգամ պետական կառավարման համակարգում կիրառում է Google-ի ու Facebook-ի մեթոդաբանություն

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրված ոլորտի լավագույն փորձագետներն իրականացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների կարողությունների գնահատում: Մշակվել է թվային և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ծրագիր, որը բաղկացած է հետևյալ բաժիններից և իր մեջ ներառում է 143 գործողություն. տվյալների մշակման առաջին կենտրոնի աշխատանքներ, ծրագրային ապահովում, տվյալների պահոցի սենյակի կահավորում, տվյալների մշակման երկրորդ կենտրոնի ստեղծում, ցանցային ենթակառուցվածքի զարգացում, ՏՏ անվտանգություն, ՏՏ ուսուցումներ, ԱԺ համակարգիչների, տպիչների և այլ սարքավորումների արդիականացում»,- գրել է Գալստյանը:

ԱԺ աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ նշված լայնամասշտաբ ծրագրի իրականացման համար առաջին անգամ պետական կառավարման համակարգում կիրառում են նախագծերի կառավարման SCRUM տեխնոլոգիայի գործիքակազմը, որը համարվում է ծրագրավորման ժամանակակից ընկերությունների՝ ինչպիսիք են Google-ը և Facebook-ը, կառավարման հիմնական մեթոդաբանությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում