Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Հվ. Կովկասում ստեղծված իրավիճակը

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Հվ. Կովկասում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։

Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, Ֆիդանի հետ հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասում համագործակցության խորացման հեռանկարները:

«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել կողմերի միջև վստահության ամրապնդմանը, ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում «3+3» համագործակցության հարթակի շրջանակներում համատեղ գործունեությանը»,- ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում