Լավրովը հայտնել է՝ ՌԴ-ն երբ կդադարեցնի ռազմական գործողությունները

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․
«Ռուսաստանը կդադարեցնի ռազմական գործողությունները, երբ կողմերի համար ընդունելի համաձայնություններ ձեռք բերվեն»,- հայտարարել է Լավրովը։
Նա ընդգծել է, որ «անմիջապես հաշտեցման» տարբերակը՝ ռազմական գործողությունների դադարեցում շփման գծում և հետագա քայլերի մշակումը Ռուսաստանի համար ընդունելի չէ։
«Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Եվրոպայի հետ, սակայն ռազմական գործողությունները կդադարեցվեն միայն այն դեպքում, երբ արդյունքը բավարարի ՌԴ-ին»,- ասել է նա։
Կարծիքներ