Ո՞վ է Պրիգոժինի հետ կործանված ինքնաթիռում եղած Եվգենի Մակարյանը

Ո՞վ է Պրիգոժինի հետ կործանված ինքնաթիռում եղած Եվգենի Մակարյանը

Ինչպես հայտնի է, ՌԴ Տվերի մարզում կործանվել է Embraer-135 մասնավոր բիզնես-ինքնաթիռը, որում եղել է 10 մարդ, այդ թվում՝ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը և նրա օգնական Դմիտրի Ուտկինը՝ «Վագներ» մականունով, որը համարվում է ՄՌԿ-ի հիմնադիրը։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ բոլոր 10 անձինք, ներառյալ՝ անձնակազմի անդամները, զոհվել են:

ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հրապարակել է բոլոր զոհված անձանց ցանկը, նրանց թվում նշվում է նաև Եվգենի Մակարյան անունը: Նմանատիպ ազգանունով անձը նշված է «Խաղաղարար» կայքի տվյալների բազայում՝ որպես «Վագներ» ՄՌԿ զինյալ:

Նրա մասին, ինչպես խմբի մյուս անդամների, չափազանց քիչ բան է հայտնի: Լրատվամիջոցներին, այնուամենայնիվ, հաջողվել է որոշ տեղեկություններ հավաքել: Դրանց համաձայն՝ Եվգենի Մակարյանը՝ «Մակար» մականվամբ, «Վագների» վետերաններից է, ոստիկանության կրտսեր լեյտենանտ։

Նա զբաղվել է պրոֆեսիոնալ սամբոյով, սիրել է կարդալ։ Մակարյանը զինված խմբի կազմում կռվել է Սիրիայում և քիչ զինվորականների հետ հաջողվել ողջ մնալ 2017-ի հունվարին ամերիկյան ավիացիայի հետ բախումից հետո։ Մարտերի է մասնակցել նաև Աֆրիկայում:

Մակարյանն ապրել է Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում, նա 38 տարեկան էր, սոցցանցերում չկար, դատական գործերում ներգրավված չի եղել։ Հայտնի է միայն, որ ավելի քան տասը տարի առաջ նրա հորը դատապարտել են սպանության համար, սակայն Գերագույն դատարանը գործը ուղարկել է նոր քննության, և կարժ ժամանակ անց նրան ազատ են արձակել գործին մասնակցություն չունենալու պատճառով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում