Կրեմլում Ադրբեջանին ու Հայաստանին կոչ են արել զերծ մնալ լարվածության աճի հանգեցնող քայլերից

Կրեմլում Ադրբեջանին ու Հայաստանին կոչ են արել զերծ մնալ լարվածության աճի հանգեցնող քայլերից

Ռուսաստանն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է արել զերծ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը շեշտադրվել է Հայաստանի և Ադրբեջանի ՝ խնդիրները բացառապես քաղաքական-դիվանագիտական, խաղաղ  ճանապարհով լուծելու մտադրությունը: «Դրա համար մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ վտանգավոր գործողություններից և քայլերից, որոնք կարող են լարվածության հանգեցնել շփման գծում»,-ասել է Պեսկովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների մասին հաղորդումներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում