Մանուել Պետրոսյանը մոտ է չեմպիոնական տիտղոսին. ՀՀ շախմատի առաջնություն
Հայաստանի Բարձրագույն խմբի տղամարդկանց առաջնության 9-րդ տուրում միանձնյա առաջատար Մանուել Պետրոսյանը հաշտություն կնքեց Տիգրան Հարությունյանի հետ: Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Մանուելը 7 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան մեկական միավոր են զիջում Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը:
Շանթը հաշտություն կնքեց Հովհաննես Գաբուզյանի հետ, իսկ Սամվելի հաշվին հաղթանակ գրանցվեց Զավեն Անդրիասյանի հետ չկայացած մրցախաղում: Հիշեցնենք, որ Անդրիասյանը վարակվել է կորոնավիրուսով և դադարեցրել է ելույթներն առաջնությունում:
5,5 միավորով առաջատար եռյակին հետապնդող Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Դավիթ Շահինյանին, Արման Փաշիկյանը՝ Տիգրան Պետրոսյանին, իսկ Արման Միքայելյանը՝ Մամիկոն Ղարիբյանին:
Կարծիքներ