Նյու Յորքի գովազդային վահանակի վրա ամերիկաբնակ հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանն է. տեսանյութ
Շաբաթը մեկը կլինի Նյու Յորքի 100 գովազդային վահանակների վրա:
Այս անգամ Նյու Յորքի գովազդային վահանակի վրա ամերիկաբնակ հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանն է:
Տիգրան Ձիթողցյանը ծնվել է Երևանում։ Նկարել սկսել է 5 տարեկան հասակից։ Առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 10 տարեկանում՝ Հենրիկ Իգիթյանի առաջարկով, որտեղ ներկայացրել է շուրջ 102 յուղաներկ նկարներ, որոնք ցուցադրվել են նաև Իսպանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում։
1993-1999 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, այնուհետև կրթությունը շարունակել է Շվեյցարիայի École Cantonale d'Art du Valais-ում, 2002 թվականին ստացել է բակալավրի աստիճան, 2005 թվականին՝ Հանրային բնագավառի արվեստի մագիստրոսի աստիճան (MAPS)։ 2009 թվականից հաստատվել է Նյու Յորքում [1][2]։
Կարծիքներ