Նախագահին են ներկայացվել աղետի գոտում իրականացվող աշխատանքները
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 11-ին այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրեր։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, այլ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ նախագահի առաջին կանգառը եղել է Մ6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի 31-րդ կմ հատվածում՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտակայքում:
Նախագահին ներկայացվել են իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ փլուզված ճանապարհին իրականացվել է լիցք, ինչի արդյունքում երթևեկությունը վերականգնվել է:
Կարծիքներ