Եվգենի Պետրոսյանի կինը պատասխանել է փոխնակ մայրության մասին հարցին
Հումորիստ Եվգենի Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, Instagram-ում պատասխանել է մայրության մասին հետևորդների հարցերին:
Նա հերքել է այն կասկածները, որ իրենց կես տարեկան որդին ծնվել է փոխնակ մոր օգնությամբ: «Կոդավորումն՝ իմ երկրորդ անունն է: Ես գտնում եմ, որ նման ժամանակահատվածում կինը և նրա ընտանիքը պետք է հեռու լինեն աղմուկից», – բացատրել է նա սոցցանցերում «հղի» լուսանկարների բացակայությունը: «Ես շատ երիտասարդ եմ նման ծառայությունից օգտվելու համար»,- շեշտել է նա:
Եվգենի Պետրոսյանը և էստրադային դերասանուհի Ելենա Ստեպանենկոն բաժանվել են 2018թ.-ի վերջին: 2019թ.-ին զույգի շրջապատին մոտ կանգնած աղբյուրները հայտնել էին, որ Պետրոսյանն ամուսնացել է հինգերորդ անգամ՝ իր 31-ամյա օգնական Տատյանա Բրուխունովայի հետ: 2020թ.-ի մարտին լրատվամիջոցները սկսեցին գրել Պետրոսյանի և Բրուխունովայի համատեղ երեխայի ծննդյան մասին: Մայիսի վերջին զույգը հաստատեց իրենց ամուսնությունը:
Կարծիքներ