Արևմուտքը դանդաղեցնում է Կիևին անվտանգության երաշխիքների տրամադրումը. Զելենսկի

Արևմտյան կառավարությունները բյուրոկրատական ընթացակարգեր են կիրառում, որպեսզի հետաձգեն Կիևին անվտանգության երաշխիքների տրամադրումը, որը երկրի իշխանությունները առաջադրում են որպես ՆԱՏՕ-ին անդամակցելու այլընտրանք:
Այս մասին, ինչպես գրում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ավելի վաղ Կիևում, որպես ՆԱՏՕ-ին անդամակցելու այլընտրանք, առաջարկվել էր ստեղծել երկրների խումբ, որոնք իրավաբանորեն պարտավոր կլինեն երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը։
2022 թվականի սեպտեմբերին Զելենսկու գրասենյակը հրապարակեց նման փաստաթղթի նախագիծ, սակայն չհրաժարվեց դաշինք մտնելու մտադրությունից։
Կարծիքներ