Գազի գինը կվերանայվի՞. Ինչու է Հայաստանի կառավարական պատվիրակությունը մեկնել Մոսկվա. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 16-18-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը Մոսկվայում է: Պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ շուտով լրանում է սահմանին գազի գնի վերանայման ժամկետը, և այցն ու բանակցությունները հենց այս նպատակով են»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ