Ես իշխանություն ունենալ-չունենալու անհանգստություն չունեմ. Ավինյանը՝ իր դեմ իմպիչմենթի գործընթաց սկսելու մասին
«Եկեք հասկանանք որտեղ է այդ խզումը, որ կետում, որ ծրագրում, ինչը չեն ֆինանասավորել, որտեղ է քաղաքապետարանը Կառավարությանը դեմ գնացել»:
Այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն խոսակցությունները, որ Կառավարության և քաղաքապետարանի միջև կարծես թե կրկին խզում կա:
«Ես ձեզ վստահեցոնում եմ, որ խզում չկա, բոլոր այն ծրագրերը, որ մենք միասին նախանշել ենք՝ իրականացնում ենք և քաղաքում իրականացվող շատ ծրագրեր Կառավարության կողմից են աջակցություն ստանում»,- նշեց քաղաքապետը:
Ապա արձագանքելով հարցին, թե աշնանը իմպիչմեթի գործընթաց է սկսվելու՝ իրեն հեռացնելու համար, Ավինյանն ասաց. «Իշխանություն ունենալու կամ չունենալու տեսանկյունից և՛ նախկինում, և՛ հիմա չեմ անհանգստացել, որովհետև իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է այն մարդկանց նկատմամբ, ովքեր տվել են քեզ այդ իշխանությունը։ Բոլոր վարչական շրջաններում ամենաշատ ձայնը ստացել է մեր ուժը, և հետևաբար ենթադրվում էր, որ մեր ուժից պետք է քաղաքապետ ընտրվեր: Ես իշխանություն ունենալ չունենալու հետ կապված, երբևէ, որևէ վարկյան չեմ անհանագստանում»:
Կարծիքներ