Ձեռք բարձրացնել Ֆրանսիայի վրա, նշանակում է ձեռք բարձրացնել քաղաքակրթության վրա․ Արթուր Ավետյան
«Ինչու՞ որևէ ազգ չի հարձակվում Ֆրանսիայի վրա, ձեռք չի բարձրացնում ֆրանսիացու վրա, կարծում եք պատճառը միայն ֆրանսիական հզոր բանա՞կն է , ոչ իհարկե, Ֆրանսիան վաղուց աշխարհում համարվում է մշակութային գերտերություն ։
Ձեռք բարձրացնել Ֆրանսիայի վրա, նշանակում է ձեռք բարձրացնել քաղաքակրթության վրա։ Ինչու՞ մենք պարտվեցինք մեր կողմից ծաղրանքի ենթարկված, անկիրթ ազգին, որովետև նրանց հաջողվեց տարիների ընթացքում մեզ իջեցնել իրենց մակարդակին։
Բա Կոմիտաս ու Արամ Խաչատրյան ունենաս ու հետները վիճես թե` յարխուշտան մերն է , Փարաջանով , Փելեշյան, Մայլան ունենաս ու 30 տարում 4 անգամ «մեր բակ» նկարես՞, Քարահունջ ու աստղադիտարան ունենաս ու քոչվոր մի ցեղ քեզ բայրաքթարով հաղթի՞։
Ֆրանսիական Նանսի քաղաքում արդեն 43 տարի պետական բարձր մակարդակով ներկայացվում են երկրի պոետները, գրական-ստեղծագործական փառատոններ են կազմակերպվում, իսկ մենք խորովածի ու տոլմայի փառատոն ենք անում ։
Այո, ֆրանսիայում պոետները չեն մահանում, իսկ ապրելուց էլ ապրում են պոետավարի, իսկ մենք դեռ իրար հայհոյելու համար օրենք ենք հանում, բայց ողբերգությունը օրենքի մեջ չէ, այլ հայհոյող ազգ դառնալու»,-գրում է Արթուր Ավետյանը ֆեյսբուքի իր էջում:
Կարծիքներ