Երևանի 15 մանկապարտեզի բակերը կբարեկարգվեն
Կառավարությունը որոշում է կայացրել, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Երևանի մանկապարտեզների շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավման համար 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից 1,480,580.5 հազար դրամ գումարը բաշխել ըստ օբյեկտների։
Որոշմամբ գումար է հատկացվում Երևանի արդեն իսկ հիմնանորոգված/վերակառուցված կամ շինարարական աշխատանքները 2024 թ․ ավարտվող թվով 15 մանկապարտեզի բակային տարածքների բարեկարգման համար։ ՀՀ 2024 թ․ պետական բյուջեով Երևանի մանկապարտեզների շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավման համար նախատեսվել էր գումար, որը չէր բաշխվել համապատասխան օբյեկտներով՝ պայմանավորված նախագծանախահաշվային փաստաթղթերի բացակայությամբ։
Ներկայումս թվով 15 մանկապարտեզի համար փաստաթղթերն ամբողջությամբ պատրաստ են /կցվում են/ և անհրաժեշտություն է առաջացել նախատեսված գումարի մի մասը բաշխել ըստ օբյեկտների։ Բակերի բարեկարգման համար 9 մանկապարտեզի համար արդեն կնքվել են կապալային աշխատանքների գնման պայմանագրեր՝ «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան։
Հարկ է նշել նաև, որ 2 մանկապարտեզի մասով (հ․ 82 և հ․ 90) Երևանի համայնքի բյուջեով նախատեսվել է գումար՝ կապալային աշխատանքների համար կնքված պայմանագրի 30 %-ի չափով, ինչպես նաև 1 մանկապարտեզի (հ․ 63)՝ տեխնիկական հսկողության համար կնքված պայմանագրի 100 %-ի չափով և ներկայիս նախագծով բաշխվում է տարբերության գումարը։
Կարծիքներ