Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգևոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը:
Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետև դիտարկման միջոցով ծանոթացել սահմանային իրավիճակին: Շրջայց կատարելով «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում՝ ԱԺ նախագահը ծանոթացել է գործարանի արտադրական կարողությունների զարգացմանը:
Խորհրդարանի ղեկավարը եղել է նաև Վայք և Եղեգնաձոր համայնքներում, այցելել սահմանամերձ Խնձորուտ բնակավայր, զրուցել գյուղացիներին մտահոգող տարաբնույթ թեմաների շուրջ ու դրանց լուծումներ տալու պայմանավորվածություններ ձեռք բերել:
ՀՀ ԱԺ նախագահն աշխատանքային այցի ընթացքում եղել է նաև ՊՆ N զորամասում, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել վերջիններիս սոցիալ-կենցաղային պայմաններին ու նրանց խաղաղ ծառայություն մաղթել:
Կարծիքներ