Տավուշ գյուղում այրվել է մոտ 30 հակ անասնակեր

Տավուշ գյուղում այրվել է մոտ 30 հակ անասնակեր

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 26-ին, ժամը 16։53-ին ահազանգ է ստացել, որ Տավուշ գյուղի սկզբնամասում այրվում է խոտի դեզ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին, մարվել՝ 17:42-ին: Այրվել է մոտ 30 հակ անասնակեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում