Հայ կինոյի 2 անմահ անուն. Երևանում Սոս Սարգսյանի և Հենրիկ Մալյանի անուններով փողոցներ կանվանակոչվեն
Երևանի ավագանին մարտի 15-ի նիստին որոշում կընդունի Երևան քաղաքի 2 փողոց անվանակոչելու մասին:
Այսպես՝ Արաբկիրի 45-րդ փողոցն անվանակոչվելու է հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի անվամբ՝ «Հենրիկ Մալյան փողոց», իսկ 47-րդ փողոցը՝ թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի անվամբ՝ «Սոս Սարգսյան փողոց»:
Որոշման նախագիծը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Կարծիքներ