Զելենսկին ապրիլի 10-ին կայցելի Թուրքիա և կհանդիպի Էրդողանի հետ

Զելենսկին ապրիլի 10-ին կայցելի Թուրքիա և կհանդիպի Էրդողանի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 10-ին կայցելի Թուրքիա և կհանդիպի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նախատեսված է երկու նախագահների համատեղ մամուլի ասուլիսը:

Ապրիլի 10-ին Ստամբուլում նաև տեղի կունենա թուրք-ուկրաինական բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի 9-րդ նիստը, որը վարելու են երկու երկրների նախագահները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում