Բլինկենը հայտնել է Ուկրաինային օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին

Բլինկենը հայտնել է Ուկրաինային օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին

Միացյալ Նահանգները հունիսի 21-ին կհայտարարի Ուկրաինային օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին:

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Նախագահ Բայդենն ասել է, որ մենք Ուկրաինայի հետ կլինենք այնքան ժամանակ, որքան  կպահանջվի: Մենք կշարունակենք գործել այս պարտավորության համաձայն, ներառյալ Ուկրաինային օգնության նոր փաթեթի միջոցով, որի մասին մենք կարող ենք հայտարարել վաղը»,-ասել է Բլինկենը Մեծ Բրիտանիայի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Միջոցառման հեռարձակումը Լոնդոնից ապահովել են բրիտանական ԶԼՄ-ները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում