Ադելիա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն
Համառուսաստանյան ձմեռային սպորտային սպարտակիադայի կանանց գեղասահքի մրցումներում ուժեղագույն մարզիկների շարքում հաղթել է հայազգի Ադելիա Պետրոսյանը։
Մրցաշարը կայացել է Մագնիտոգորսկում։
Երկու ծրագրերի արդյունքների հիման վրա 16-ամյա Ադելիան հավաքել է 252,97 միավոր: Երկրորդ տեղը գրավել է Աննա Ֆրոլովան (225,98 միավոր): Լավագույն եռյակը եզրափակել է Քսենիա Սինիցինան (224,65 միավոր):
Հունվարի սկզբին կայացած Եվրոպայի առաջնությունում բելգիուհի Լունա Հենդրիքսը դարձավ կանանց մրցապայքարի հաղթող։ Երկու ծրագրերի արդյունքներով չմշկորդը հավաքել է 213,25 միավոր։
Մրցույթին, ընդհանուր առմամբ, մասնակցում է ավելի քան 2500 մարզիկ։
Կարծիքներ