Հիմա մեր տանը բադրիջան եփելու իրավունք չկա՞, էս ի՞նչ քարոզչություն է. լրագրողը փորձեց սադրել վարչապետին, հունից հանել

Հիմա մեր տանը բադրիջան եփելու իրավունք չկա՞, էս ի՞նչ քարոզչություն է. լրագրողը փորձեց սադրել վարչապետին, հունից հանել

«Երբ որ պատերազմի օրերին կինս Ստեփանակերտում էր, Ստեփանակերտում շատ քիչ կին ու նաև տղամարդ կար, ինչի համար ես ցավում եմ»:

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ԼՂ բնակչի ձայնագրության, որտեղ նա մեղադրում էր, որ վարչապետի կինը «Ֆեյսբուք»-ի էջում իր աճեցրած բանջարեղենն էր ցուցադրել: Վերջինիս ձայնագրությունը հնչեցրեց լրագրողներից մեկը:

«Ի՞նչ ուտելիք ա ցույց տվել, լոլիկ՝ մեր բակում աճած, բամիա՝ մեր բակում աճած, սմբուկ՝ մեր բակում աճած, հիմա ինչ-որ մեկն ուզում ա ասի, որ հուլիս ամսին Ղարաբաղում պոմիդոր չկա՞, բադրիջան չկա՞, բամիա չկա՞, իսկ ինչի՞ չկա: Այդ բամիան, որ աճել ա, դրա վրա ո՛չ բենզին, ո՛չ սալյարկա չենք ծախսել: Այսօր ցանկացած բակում, ցանկացած հողի վրա պետք ա դա լինի, կներեք, ինչի՞ դա չկա, կամ ո՞նց կարող ա չլինի: Գոնե ՀՀ կառավարությունը բավարար միջոցներ հատկացրել է, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքներ իրականացվեն, թոշակները, նպաստները, աշխատավարձերը վճարվեն, հողերը մշակվեն: Այսինքն՝ այդ ի՞նչ է ցույց տվել, սև խավիա՞ր ա եղել, էկզոտիկ ուտելիքնե՞ր են եղել»,- հակադարձեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև նկատեց՝ երբ որ իր կինը Ղարաբաղում էր և նկուղներում ծվարած տարեցներին ուտելիք հասցնելու գործով էր զբաղված, այդ ժամանակ Ստեփանակերտում շատ չէր կանանց և տղամարդկանց թիվը:

«Ժողովուրդ ջան, էս ինչի՞ մասին եք խոսում, էս ի՞նչ պատվերով քարոզչություն է, մենք Ղարաբաղի համար որևէ բան խնայե՞լ ենք: Ղարաբաղը վերջին 30 տարվա ընթացքում երբեք Հայաստանից այդքան աջակցություն չի ստացել, ինչքան ստացել ա հիմա: Այդ նույն բարբառով բազում երիտասարդներ պատերազմի օրերին Երևանի սրճարաններում էին, ի՞նչ եք ուզում ապացուցել: Նույն տրամաբանությամբ էլ այսօր Հայաստանում կարող են ասել՝ մենք գիտեք, թե ով ա մեզ էս օրը գցել: Ո՞վ է ֆինանսավորում, էդ ոնց է, որ այդ ձայնագրությունները հայտնվում են Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների լրագրողների ձեռքերում: Այսինքն՝ հիմա մեր տանը բադրիջան եփելու իրավունք չլինի՞, կամ Երևանում տրանսպորտ չպիտի լինի, և սրա տակ թաքնված պրոցես կա: Ի՞նչ է խնայել ՀՀ-ն, ժողովուրդը և ես անձամբ Ղարաբաղի համար, էս մուննաթն ինչի՞ համար ա, ում թելն եք դուք թելում»,- զայրացավ ՀՀ ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում