Հանրապետության հրապարակում հավաքի մասնակցի մոտ սառը զենք է հայտնաբերվել. նա ձերբակալվել է. ՔԿ
Սեպտեմբերի 20-ին Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց, անցկացվող զանգվածային հավաքի մասնակիցներից մեկի՝ 1956 թ. ծնված, բազմաթիվ գողություններ կատարելու համար նախկինում դատապարտված անձի մոտ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել են սառը զենքեր՝ 2 դանակ։ Վերջինս, ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել է։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Հարնապետության հրապարակում ընթացող զանգվածային հավաքի ևս 3 մասնակիցներ ձերբակալվել են՝ ապօրինի սառը զենք կրելու կասկածանքով։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ