ԶԼՄ-ններից մեկը կեղծիք է տարածում, թե 01 PZ 015 պետհամարանիշի մեքենան Սուքիասյաններին է պատկանում․ «Սիլ Գրուպ»-ի խոսնակ
«Սիլ Գրուպ»-ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է որոշ լրատվամիջոցներով շրջանառվող լուրերին, թե 01 PZ 015 պետհամարանիշի մեքենան Սուքիասյաններին է պատկանում։
«01-015, կամ 015--01 համարանիշներով մեքենաներ ունեն Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ: Կոնկրետ 01 PZ 015 պետհամարանիշի դեպքում, այն Սուքիասյաններին չի պատկանում:
ԶԼՄ-ններից մեկը կեղծիք է տարածում, թե 01PZ 015 պետհամարանիշի մեքենան Սուքիասյաններին է պատկանում, մի քանիսն էլ արտատպում են այդ կեղծ լուրը:
Ի դեպ, խոսքի ազատությունը ոչ մի աղերս չունի ստախոսության և կեղծիքի հետ»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ՔԿ-ն հայտնել է, որ նախնական տվյալներով՝ 2021թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։15-ի սահմաններում կրակոցներ է արձակվել Երևան քաղաքի Վ. Դավթյան փողոցում կայանված «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով այն։
Կարծիքներ