Սպահանում պայթյուն է որոտացել

 Սպահանում պայթյուն է որոտացել

Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել։ Այս մասին կիրակի հայտնել է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ ։

Միջադեպը տեղի է ունեցել երկրի պաշտպանության նախարարության զինամթերքի արտադրության կենտրոններից մեկում։

Սպահանի նահանգի անվտանգության հարցերով փոխնահանգապետը հաստատել է, որ «սարսափելի ձայնը կապված է ՊՆ կենտրոններից մեկում պայթյունի հետ»։ «Այդ միջադեպի հետևանքով զոհեր չկան, պատճառներն ու վնասները պարզվում են», - նրա խոսքերն է մեջբերում IRNA-ն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում