Տարածաշրջանն արագ փոփոխությունների է ենթարկվում. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Տարածաշրջանը, որում գտնվում է Հայաստանը, քաղաքական արագ փոփոխությունների է ենթարկվում: Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավումն ուղեկցվում է վերջինիս կոշտ արտահայտություններով՝ ուղղված ԵՄ-ին, ԱՄՆ-ին եւ Իսրայելին: Այս երեւույթն իր հերթին հրահրում է պատասխան գործողություններ: Վերջիններս առայժմ պատասխանում են «դաստիարակչական» թեթեւ հակաքայլերով: ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Թուրքիայի դեմ, ԵՄ-ն կոշտ կեցվածքով վերջինիս փորձում է հետ պահել Ստամբուլյան կոնվենցիայից հրաժարվելու մտադրությունից, դրան զուգահեռ կողմ է քվեարկում նրա «կրտսեր եղբոր»՝ Ադրբեջանի դեմ ներկայացված հայ ռազմագերիների հարցով բանաձեւին: Իսրայելն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, իր բիզնեսն է զարգացնում Թուրքիայի հետ հակասության մեջ գտնվող երկրների հետ: Անկարայի շուրջ ստեղծված նման անբարենպաստ վիճակից հայկական կողմը պետք է կարողանա իր օգտին հնարավորինս շատ պտուղներ քաղել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ