ԼՂ-ից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխվածներից 24-ի վիճակը ծանր,11-ինը` ծայրահեղ ծանր է
ԼՂ-ից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի բժշկական տարբեր կենտրոններում բուժում ստացող պացիենտների թիվը` 150 է:
Այս մասին տեղեկացրել է Առողջապահության նախարարությունը:
Նրանցից 24-ի վիճակը ծանր է, 11-ինը` ծայրահեղ ծանր:
Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 42 հազար հայրենակից է գրանցվել պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ: Նրանցից 333-ը հղիներ են:
Կարծիքներ