Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ, ոստիկանության նախկին պաշտոնյա Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու և փողերի լվացման համար։

Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Արշակ Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում